Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում բերման են ենթարկել ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլիին: Նրա կալանավորման հարցը ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ է, տեղեկացրել է հանրապետության արտգործնախարարությունը:
Զեյնալլին Instagram սոցիալական ցանցի իր էջում նշել է, թե իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, քանի որ Հայաստանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Լրատվամիջոցների հետ զրույցում այդ մասին հայտարարել է նաև ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զեյնալլին 44-օրյա պատերազմի ընթացքում ԼՂ տարածքում իրականացրել է պատերազմի և մարդկության դեմ հանցագործություններ, ինչպես նաև ներգրավված է եղել 2020 թ. հուլիսին ՌԴ տարածքում հայերի դեմ ադրբեջանցիների հարձակումների կազմակերպման և համակարգման մեջ: