Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաստատել է, որ ԵՄ դեսպանները համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների 13-րդ փաթեթի շուրջ: Այն տարածվում է մոտ 200 ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա։
«Մենք ուժեղ ճնշում ենք գործադրում Կրեմլի վրա: Նաև շարունակում ենք խոչընդոտել Մոսկվայի կողմից անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը»,- գրել է Լայենը Իքսի միկրոբլոգում:
ԵՄ խորհրդում Բելգիայի ներկայացուցչության տվյալով՝ 13-րդ փաթեթը պաշտոնապես ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին:
Այսպիսով՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, Եվրամիության սև ցուցակում ընդգրկվել են Ռուսաստանի հետ փոխկապակցված 2000 ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Միջազգային անցուդարձի մանրամասները՝ տեսաշարում: