Առաջին անգամ մեր երկրում հնարավոր կլինի բազմակողմանի վերահսկել խաղային ոլորտը, շահում տալու հավանականությունից մինչև ընկերությունների շրջանառություն ու խաղադրույքների ծավալ: Պետեկամուտների կոմիտեի նախագծով առաջարկվում է նաև ստեղծել ոլորտը կարգավորող մարմին: Խաղամոլության մտահոգիչ ծավալների ֆոնին, ըստ ՊԵԿ նախագահի, զգալի ավելանում են պետական տուրքերը: Այս և քննարկված մյուս հարցերը դրական եզրակացությամբ ներառվել են լիագումար նիստի օրակարգ: