Իսրայելի զինվորականները չորեքշաբթի առավոտյան կրկին գրոհել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը, մի քանի հրթիռներ հարվածել են Քաֆր-սուս քաղաքային շրջանին, հաղորդում Է Associated Press-ը:
Որոշ տվյալներով՝ հարվածը հասցվել Է իրանական դպրոցի մոտակայքում գտնվող շինությանը, կան տուժածներ։
AP-ն հիշեցնում է, որ վերջին տարիներին Իսրայելը հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող թիրախների: Իսրայելի իշխանությունները հազվադեպ են մեկնաբանում նման գործողությունները, սակայն նշում են, որ հարվածներն ուղղված են Իրանի հետ կապված խմբավորումների, այդ թվում՝ «Հեզբոլլահի» բազաների դեմ:
Սիրիական կողմը հայտնել է, որ երկրի ՀՕՊ ուժերը հիմնականում հետ են մղել իսրայելական հրթիռային հարձակումը Դամասկոսի երկնքում: