Սպառազինությունը, որը Ադրբեջանը ձեռք է բերում, ընդհանուր առմամբ տարածաշրջանը կայունացնելու համար չէ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ԵՄ-ում ՀՀ դեսպանը ահազանգել է՝ Ադրբեջանը զենք-զինամթերք է գնում, որը գալիս է Թուրքիայով, Իսրայելով, Սերբիայով:
«Նաև մենք առաջարկություն ենք ունեցել, որպեսզի սպառազինության վերահսկման մեխանիզմներ էլ ունենանք, որովհետև կարծում ենք, որ սպառազինության վերահսկումը կարող է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության հաստատման գործընթաց լինել, և մենք շարժվում ենք այս օրակարգով»,- ասաց նա: