Փետրվարի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Բնական լանդշաֆտների պահպանումը հանուն Հայաստանում տնտեսության զարգացման» ծրագրի շրջանակներում։ Այդ մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից:
Ծրագիրն իրականացվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալության» (SDA) հետ համագործակցությամբ։
Կառույցների միջև հաստատված համագործակցությունը նպատակաուղղված է խթանելու ՀՀ Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում կայուն զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև էկոհամակարգերի պաշտպանությանը։