Ձերբակալվել է Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը: Այս տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար, այսօր նաև նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։