Վրաստան-ԵՄ ասոցիացիայի ութերորդ նիստից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել:
«Այս հանդիպումները լավատեսության տեղիք են տալիս, քննարկել ենք տարբեր ուղղություններ, քննարկել ենք նաև կոնկրետ նախագծեր, որոնք կարող են համատեղ իրականացվել»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը հավակնոտ ծրագրեր ունի.
«2030 թվականին՝ նախագահ Միշելի նշած տարում, Վրաստանն ավելի պատրաստ կլինի անդամակցությանը, քան ցանկացած այլ թեկնածու երկիր։ Սա մեր հավակնոտ ծրագիրն է։ Մենք հավատարիմ ենք այս օրակարգին, եվրաինտեգրման համար ձեռնարկվելիք քայլերին։ Մենք հուսով ենք, որ առնվազն մինչև 2030 թվականը Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ»,- ասել է Կոբախիձեն։
Միջազգային նորությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: