Շվեդիան Ուկրաինային մոտ 682 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի: Սա Շվեդիայի կողմից Կիևին տրամադրվող օգնության 15-րդ փաթեթն է:
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնը։ Փաթեթը ներառում է հրետանային զինամթերք, հակաօդային պաշտպանական համակարգեր, նաև գրոհային նավեր և այլ զինատեսակներ:
Շվեդիայի պաշտպանության նախարարը ողջունել է լուրերն այն մասին, որ Հունգարիայի խորհրդարանը հաջորդ շաբաթ՝ փետրվարի 26-ին, նախատեսում է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը: