Վրաստանի իշխանությունները կշարունակեն հետևել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Երբ խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում մեր քաղաքականության մասին է, մենք շատ հստակ դիրքորոշում ունենք։ Մենք պատժամիջոցներ չենք սահմանում, և մենք շատ ամուր փաստարկներ ունենք այդ հարցում։ Վրաստանը չի օգտագործվում պատժամիջոցները շրջանցելու համար. դա մեր քաղաքականությունն է, որին մենք հետևում ենք և պատրաստվում ենք հետևել հետագայում»,- հայտարարել է Կոբախիձեն՝ Բրյուսելում Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը կշարունակի քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: