Գյումրիում պետության աջակցությամբ թարմացվում է հասարակական տրանսպորտը: Այսօր երթուղի է դուրս եկել 8 նոր միկրոավտոբուս, տարվա ընթացքում նորերի քանակը կհասցնեն 30-ի, կգնեն նաև էլեկտրական 5 ավտոբուս: Ուղեվարձի վերանայման խնդիր Գյումրիում չկա, նոր շարժակազմերի ձեռքբերմանը զուգահեռ կխստացնեն սպասարկման որակը: