Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2023 թ․ Հայաստանում արձանագրվել է 8.7% տնտեսական աճ: 2021 թ. տնտեսական աճը 5.8% էր, 2022 թ.՝ 12.6%: Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի Ֆեյսբուքի էջում:
«Այսպիսով, հետքովիդյան 3 տարիներին (2021-2023թթ.) Հայաստանի տնտեսության իրական կուտակային աճը կազմել է 29.5%, իսկ տարեկան միջին աճը՝ 9.8%:»,- նշված է գրառման մեջ: