Ռուսաստանը չի պատրաստվում անկախ միջազգային հետաքննություն անցկացնել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը Մոսկվայից պահանջում է անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն՝ Նավալնիի հանկարծակի մահվան հետ կապված։ ԵՄ-ն կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու համար՝ նշել է Բորելը՝ հավելելով՝ Մոսկվայի դեմ կկիրառվեն նոր պատժամիջոցներ։ Վաշինգտոնը նույնպես դիտարկում է նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ կապված Նավալնիի մահվան հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, դիմել է ՌԴ նախագահին՝ պահանջելով որդու մարմինը, որպեսզի հուղարկավորի նրան:
Փետրվարի 19-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն նրան հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիի մահվան հանգամանքների քննության ժամկետը երկարացվել է, և պարզ չէ, թե որքան կտևի:
Մանրամասները՝ ռեպորտաժում: