ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը 2-րդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն է տվել պետական պաշտոններ զբաղեցնողների աշխատավարձի բարձրացման նախագծին, որը, ըստ հիմնական զեկուցողի, միտված է վարձատրության արդար համակարգի ներդրմանը: Հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել նաև սահմանադրական օրենքում փոփոխության նախագիծը, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի երկու դատավորի կենսաթոշակի հաշվարկման անհամաչափությունը: Մյուս նախագծով կներդրվի հարկադիրի կատարողական ծախսերի նոր համակարգ, նորամուծություն կա նաև կապված ԴԱՀԿ աճուրդների հետ:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: