Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն համաձայնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հայտարարությանը, որը Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններն անվանել է «ցեղասպանություն»:
Բրազիլիայի ղեկավարն ավելի վաղ Գազայի հատվածում տեղի ունեցածը համեմատել էր Հոլոքոստի հետ: Իսրայելի ԱԳՆ-ն Բրազիլիայի նախագահին «անցանկալի անձ» է հայտարարել:
«Հիտլերը հրեշ էր, որը ստեղծվել էր արևմտյան էլիտաների կողմից։ Ինչպես ասել է նախագահ Լուլա դա Սիլվան, Իսրայելի կառավարությունը նույնն է անում պաղեստինցիների հետ, ինչ Հիտլերն արել է հրեաների հետ՝ ոչնչացնում է նրանց»,- հայտարարել է Մադուրոն:
Նա նաև հայտարարել է Գազայի հատվածում արդարությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: