Վոլոդիմիր Զելենսկին «ծաղր» է անվանել Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին հսկիչ անցակետերի շարունակական արգելափակման հետ կապված իրավիճակը:
«Այն, ինչ տեղի է ունենում Լեհաստանի հետ սահմանին, չի կարելի ընկալել որպես նորմալ կամ սովորական բան, սահմանից եկող լուրերը պարզապես ծաղրական են թվում»,- ասել է Ուկրաինայի նախագահը տեսաուղերձում։
Նա ընդգծել է, որ լեհ ցուցարարների կողմից երկու երկրների միջև պետական սահմանի անցակետի արգելափակումը պայմանավորված է ոչ թե Ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանմամբ, այլ քաղաքական գործընթացներով: Զելենսկու խոսքով՝ լեհական սահմանով անցնում է ուկրաինական գյուղմթերքի միայն 5 տոկոսը։
2023 թվականի նոյեմբերից լեհ փոխադրողներն ու ֆերմերները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ արգելափակելով Ուկրաինայի հետ սահմանի անցակետերը։ Նրանք պահանջում են չեղարկել 2022 թվականի փետրվարի 24-ից հետո Ուկրաինայից բեռնատարներին ԵՄ-ում տրամադրված արտոնությունները։