Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հետ է կանչել Իսրայելում երկրի դեսպանին այն բանից հետո, երբ Իսրայելի ԱԳՆ-ն պետության ղեկավարին «անցանկալի անձ» է հայտարարել:
Ավելի վաղ Բրազիլիայի ղեկավարն ասել էր, թե այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, ցեղասպանություն է, և դա համեմատել էր Հոլոքոստի հետ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նման հայտարարություններն անվանել է կարմիր գծի հատում։ Իսկ արտգործնախարար Իսրայել Կացը նշել է, որ դա Սիլվան երկրում «անցանկալի անձ» կհամարվի, քանի դեռ ներողություն չի խնդրել իր խոսքերի համար: