Առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակվել: Այդ մասին լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:
«Այս պահին դեպքի վայրում ենք: Հաղորդումն առավոտյան 8:54 է ստացվել, որ թաղապետարանի հետնամասի 2-դ հարկի պատուհանների վրա կրակել են:
Հիմա օպերատիվ խումբը դեպքի վայրում է, կազմված փաստաթղթերն էլ փոխանցվել են Քննչական կոմիտե»,- ասաց նա: