Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամները մեդալներ են նվաճել Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:
96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 374 կգ արդյունք:
Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 169 կգ ծանրաձողը և նվաճեց փոքր ոսկե մեդալ, իսկ հրում վարժությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը նվաճեց փոքր արծաթե մեդալ: