Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում այսօր քննարկվել է մի համաձայնագիր, որի ընդունվելու պարագայում ԵԱՏՄ երկրներում հայաստանցի տնտեսվարողները հայաստանյան բանկերի երաշխիքով կարող են մասնակցել պետական գնումների, տենդերների կամ շինաշխատանքների: Բանկի երաշխիքը կարող է չընդունվել միայն այն դեպքում, եթե չհամապատասխանի պահանջներին, օրինակ, կապիտալը ցածր լինի 50 մլն դոլարից կամ հայտնված լինի սև ցուցակում: