Փետրվարի 12-19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4717 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 219 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 242 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 43, չամրակապված վարելու՝ 270, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 171, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 532 և 1962 այլ իրավախախտումներ։ 117 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,184-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 214-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 230-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 171 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14970 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 256 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 229, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 809 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 82, չամրակապված վարելու՝ 2268, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 232, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 384, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 92, արագության գերազանցման՝ 1697 և 4289 այլ իրավախախտումներ։ 466 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1833-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1298-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 42-ը՝ բեռնատարներ, 565-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 69 անձ։