«Մյունխենի անվտանգության համաժողովին Հայաստանի մասնակցությունն արդյունավետ էր և կարևոր»,- արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Փաշինյանը նշել է, որ եվրոպական համայնքում սկսել են Հայաստանն ավելի ու ավելի շատ ընկալել որպես ժողովրդավարական երկիր, որը հավատարիմ է ժողովրդավարական բարեփոխումներին, ժողովրդավարական օրակարգին: Վարչապետն ասել է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խորացնելու երկկողմ ցանկություն և պատրաստակամություն կան: Փաշինյանն անդրադարձել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի աջակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: