Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ներկայացրել է այն խաղացողների ցուցակը, որոնք կնախապատրաստվեն Ավստրիայի և Ալբանիայի դեմ աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերին:
Հավաքականի կազմում 14 բասկետբոլիստ է ընդգրկվել՝ Անդրե Սփայթ-Մկրտչյանը («Օբրաս բասկետ», Արգենտինա), Տիգրան Մկրտումյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Զաքարի Թավիթյանը («Դայմոնդ Վալեի», Ավստրալիա), Յուրա Մելիքյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Քրիս Ջոնսը («Վալենսիա», Իսպանիա), Բագրատ Միքայելյանը («Ուրարտու», Հայաստան), Կարեն Մելիքյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Ալբերտ Թադևոսյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Զարեհ Զարգարյանը (Հ.Մ.Ը.Մ. Արարատ Գլենդել, ԱՄՆ), Մարատ Միքաելյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Սամվել Գևորգյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Արկադի Մկրտիչյաը («Ուրարտու», Հայաստան), Ավետիս Գարակավուրյանը («Ուրարտու», Հայաստան) և Գաբրիել Աճեմյանը (Հ.Մ.Ը.Մ. Բեյրութ, Լիբանան):
Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միացել Գարի Չիվիչյանը, Ալեքսեյ Չիժենոկը, Դավիթ Խաչատրյանը և Մականի Վայթսայդ Քրքորյանը:
Հիշեցնենք՝ աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընդգրկվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Ավստրիայի և Ալբանիայի հավաքականների հետ: Մասնավորապես՝ փետրվարի 22-ին մեր թիմը Վիեննայում կհյուրընկալվի Ավստրիայի ընտրանուն, իսկ փետրվարի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Հայաստան-Ալբանիա հանդիպումը:
Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 10 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը: