Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը: Իլհամ Ալիևը և Հելգա Շմիդտը քննարկել են ԵԱՀԿ շրջանակում գործակցության հեռանկարը, անդրադարձել Հարավային Կովկասում զարգացումներին:
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ալիևը նշել է, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացված հանդիպումն օգտակար է եղել և անցել կառուցողական մթնոլորտում: Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության շուրջ բանակցությունների մասով մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ «Առաջիկայում արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ կլինեն»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում: