ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են՝ 2023 թվականին տեսչական մարմնի ստուգումների արդյունքում հարուցվել է 3501 վարչական վարույթ, որից 612-ը՝ դիմումի հիման վրա, 2889-ը՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ։
2023 թվականին հարուցված վարչական վարույթների թիվը 2022 թվականի համեմատությամբ աճել է 69, իսկ 2021 թվականի համեմատությամբ՝ 139%-ով։
Վարչական վարույթներն ըստ ոլորտների՝
-
աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ – 1474 վարչական վարույթ.
-
դեղերի շրջանառության ոլորտ – 140 վարչական վարույթ.
-
բժշկական օգնության և սպասարկման ոլորտ – 1387 վարչական վարույթ.
-
հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտ – 500 վարչական վարույթ։
Հարուցված 479 վարչական վարույթով խախտումները վերացնելու համար տրվել է առաջադրանք տալու վերաբերյալ կարգադրագիր, 3001 վարույթ կարճվել է, այդ թվում՝ 194՝ դիմումից հրաժարվելու հիմքով, մնացած վարչական վարույթների ընթացքը շարունակվել է 2024 թվականին։ Վարչական վարույթների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են նախազգուշացումներ և տուգանքներ, ընդունվել է 1327 տույժ նշանակելու մասին որոշում, ընդհանուր առմամբ սահմանվել է 570 746 993 ՀՀ դրամի տուգանք։