«Անցնող հանգստյան օրերին հայ մարզիկները տպավորիչ ելույթներ ունեցան մի քանի մարզաձևերում՝ գրանցելով բարձր արդյունքներ»,- Ֆեյսբուքում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այս տարի Երևան համայնքը նախատեսում է անցկացնել 15 միջազգային մրցաշարեր՝ տարբեր սպորտաձևերում, և ես լիահույս եմ, որ մեր մարզիկները կգրանցեն հերթական բարձր արդյունքները»,- նշել է քաղաքապետը և շնորհավորել մարզաշխարհի մեր ներկայացուցիչներին՝ տպավորիչ հաղթանակների առթիվ: