2007-ին կառավարության որոշումներով փոխվել է անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակությունը: Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշումով աճուրդ է անցկացվել, որը կրել է ձևական բնույթ: Սեփականաշնորհված հողերից մեկը պատկանել է Շահգալդյանի որդուն՝ Հակոբ Շահգալդյանին, մյուսը՝ Սամվել Մայրապետյանին: Գործարքները անվավեր ճանաչելու դատախազության 6 հայցերը դատարանը բավարարել է: Երկու վճռով հողը հանձնվել է պետությանը:
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: