«Եզրափակելով շփումները Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում՝ ուրախ էի մտքեր փոխանակել Կանադայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Մելանի Ժոլիի հետ:
Մեր համագործակցությունն առավել ընդլայնելու հանձնառությունն ամուր է՝ հիմնված ընհանուր արժեքների և Հարավային Կովկասում կայուն զարգացումը խթանելու շահերի վրա»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ինչպես ավելի վաղ
հայտնել ենք, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի և Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ: