Շտապօգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում։ Երեխաներից 5-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ ծանր։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Ավելի ուշ Դանիելյանը տեղեկացրել է՝ հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ արյան լաբորատոր քննությամբ հաստատվել է շմոլ գազով թունավորում:
«Երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար»,- գրել է Դանիելյանը: