Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը ծանրորդ Լիանա Գյուրջյանը 4-րդ տեղը զբաղեցրեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Հրում վարժությունում Գյուրջյանը բարձրացրեց 125 կգ:
Երկամարտի 220 կգ արդյունքով մարզուհին 4-րդն է Եվրոպայի առաջնությունում: