Նյու Յորքի դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել Trump Organization ընկերության ակտիվները գնահատելիս խարդախություն կատարելու գործով և պարտավորեցրել է վճարել մոտ 355 մլն դոլար: Թրամփին երեք տարով կարգելվի աշխատել Նյու Յորք նահանգի ցանկացած կորպորացիայում որպես աշխատակից կամ տնօրեն և վարկերի համար դիմել Նյու Յորք նահանգում գրանցված որևէ ֆինանսական ինստիտուտի:
ԱՄՆ նախկին նախագահը չի ընդունել դատավճիռը: Նա հայտարարել է, որ իրեն մեղավոր են ճանաչել բացառապես այն պատճառով, որ «նա կարողացել է գերազանց ընկերություն ստեղծել»:
«Նյու Յորքի նահանգի ծախու դատավորը պարզապես տուգանեց ինձ 355 միլիոն դոլարով բացառապես այն պատճառով, որ ես հիանալի ընկերություն եմ կառուցել: Դա միջամտություն է ընտրություններին և «վհուկների որս»»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։