Մյունխենում հանդիպել են նաև Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները: Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել Ուկրաինային մարդասիրական աջակցության համար:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները, մտքեր փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական, հումանիտար, էներգետիկ և այլ ոլորտներում գործակցության շուրջ: Նախագահները հերթական անգամ հայտարարել են, որ սատարում են երկու պետությունների տարածքային ամբողջականությունը:
«Մեր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը անսասան է, և դա չի փոխվի», - ասել է Ալիևը։
Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: