Լեռնագոգում նոր տանիք են գտել պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներ, սկսել հարմարվել նոր պայմաններին: Հինգ տասնամյակ առաջ հիմնադրված այս գյուղը ընդլայնվել է, ավելացել են ընտանիքները և կարիք կա նոր ջրատարի: Սուբվենցիոն ծրագրերից մեկով այս հարցը կլուծվի, ասֆալտապատվում են նաև փողոցները, անցկացնում լուսավորություն: Լեռնագոգում նաև արևային կայան է կառուցվում:
Մանրամասները` Հայկուշ Ասլանյանի ռեպորտաժում: