Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ընդհանուր պահանջները սահմանվում են նոր օրենքով: Արգելվում է կենդանուն խոշտանգելը, ծեծելը, առանց ցավազրկման միջամտությունները: Կենդանուն պահելու պատասխանատվությունը կրում է տերը: Սահմանվում է նաև թափառող կենդանիների նկատմամբ վերաբերմունքը: Նախագծով օրինախախտների համար նախատեսված է կարգապահական, վարչական, քրեական պատասխանատվություն:
Մանրամասները` Ասպրամ Սարատիկյանի ռեպորտաժում: