Բուխարեստում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս մեկ չեմպիոն ունի: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
70 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը եզրափակչում 7:3 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ՝ հաղթական միավորները վաստակելով վերջին վայրկյաններին:
Հայ ըմբիշը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 8:5 հաշվով առավելության հասնելով Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի նկատմամբ:
Անդրեասյանը կարիերայում առաջին անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:
Այսօր ավելի վաղ կարիերայում չորրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել էր նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը: