ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Այսօր արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, և ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բլինքենը: