Միջազգային քաղաքականության կենտրոնն այս օրերին Մյունխենն է, որտեղ պաշտոնապես բացվել է անվտանգության համաժողովը:
Գերմանիա են ժամանել տասնյակ երկրների ղեկավարներ, արտգործնախարարներ, միջազգային գլխավոր կառույցների առաջին դեմքերը:
Մյունխենում է նաև Հայաստանի վարչապետը, այստեղ նա մի շարք հանդիպումներ կանցկացնի միջազգային գործընկերների հետ: Առաջին հանդիպումներն արդեն կայացել են:
Նիկոլ Փաշինյանը զրուցել է Կոսովոյի վարչապետի, Amazon Web Services ընկերության փոխնախագահների հետ: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև «Թվային վստահություն և կառավարության շարունակականություն. ամպային հաշվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական դարաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով:
Միջոցառումը կազմակերպել են Amazon Web Services ընկերությունը և Մյունխենի անվտանգության համաժողովը:
Ի դեպ, Մյունխենում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: