ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում առանձին հանդիպումներ կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին նշված է պետքարտուղարի մյունխենյան օրակարգում:
Պետքարտուղարության հրապարակման համաձայն՝ եռակողմ հանդիպում նախատեսված չէ: