Մյունխենում բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ Կողմերը քննարկել են ԱՄՆ-Ադրբեջան վերջին շրջանի լարված հարաբերությունները, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հեռանկարը։
Բայրամովը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ սահմանին իբր լարվածություն հրահրելու համար: Նա պնդել է, թե Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող ձևակերպումներ է պարունակում:
Ադրբեջանի արտգործնախարարը նաև հայտարարել է, թե Հայաստանում Եվրամիության առաքելությունը ոչ թե նպաստում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, այլ, նրա ձևակերպմամբ, օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության միջոց: