Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանի, Օլաֆ Շոլցի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:
Փաշինյանը և Շոլցը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր. Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին:
Բլինքենի հետ հանդիպմանը Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների:
Պապիկյանը բուլղարացի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցության հարցեր:
Ալիևն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և խաղաղության պայմանագրի բանակցությունները:
Բայրամովն ու Օ՛Բրայենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հեռանկարը:
Ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկայից. Սիրսկի:
Բաքվի աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը անսասան է. Ալիևը՝ Զելենսկու հետ հանդիպմանը: