Մյունխենում Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններն ու տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը: Հանդիպմանը Օլաֆ Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին, ողջունել տարաձայնությունները առանց բռնության լուծելու խոստումը: Մինչև եռակողմ հանդիպումը Գերմանիայի կանցլերը նաև առանձին հանդիպումներ է ունեցել կողմերի հետ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյութում։