Մյունխենի անվտանգության համաժողովի երկրորդ օրը Հայաստանի վարչապետը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Նիկոլ Փաշինյանը մինչ այդ հանդիպել է նաև ԵԱՀԿ նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Իեն Բորջի հետ. կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
Տեղի է ունեցել նաև Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ:
Իրաքի իր գործընկերոջ հետ Հայաստանի վարչապետը քննարկել է բազմոլորտ գործակցության և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան