Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի արտգործնախարարը: Իլհամ Ալիևը և Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, պատրաստակամություն հայտնել խորացնելու գործակցությունը բոլոր ոլորտներում:
Պաշտոնյաների օրակարգում են եղել Հարավային Կովկասում զարգացումները, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները, խաղաղության պայմանագրի բանակցությունները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Ալիևը հանդիպել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ: Ադրբեջանական կողմի տվյալով՝ Իլհամ Ալիևը կարծիք է հայտնել, թե ԵԱՀԿ մի շարք մեխանիզմներ, օրինակ՝ Մինսկի խումբը, պետք է վերացվեն, քանի որ, նրա խոսքով, անցյալի մնացորդ են:
Նա նաև հայտարարել է՝ «ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ բնույթ է կրում։
Մանրամասները՝ ռեպորտաժում: