Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նոր նախագահ ունի: Աննա Եղիազարյանն ընտրվել է արտահերթ համագումարում, որը նախաձեռնել են ընկերության աշխատակիցները: Մինչև այս` 2001-ից, կառույցի նախագահ Մխիթար Մնացականյանը արդեն նախկին գործադիր տնօրեն Եղիազարյանին ազատել էր աշխատանքից: Համագումարին չեն մասնակցել Նախագահության անդամներ, նաև Մխիթար Մնացականյանը:
Ընկերության ներսում առկա խնդիրները լսել է Իրինա Մկրտչյանը: