Կահիրեում տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը: Հայ մարզիկներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակչում են: Այս մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:
Վաղը հենացատկում պայքարի դուրս կգա Արթուր Դավթյանը: Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: