Կասեցվել է «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը, հայտարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Ստուգման ընթացքում տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ խախտումներ: Նշվում է, որ սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Օրերս այս օբյեկտ այցելած 12 հաճախորդ վարակվել է սալմոնելայով:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: