Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Բուլղարիայի վարչապետին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: Հայկական պատվիրակությանն ընդունել են նաև Բուլղարիայի Ազգային ժողովում:
Մանրամասները` ռեպորտաժում: