ԱՄՆ կոնգրեսականները կազմել են Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնելու այլընտրանքային օրինագիծ ավելի քան 66 միլիարդ դոլար արժողությամբ, որը ներառում է նաև սահմանների անվտանգության խստացումը, հայտնում է USA Today-ը։
Այս օրինագիծը կպահանջի կասեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքը երկիր՝ ապահովելու ԱՄՆ սահմանների օպերատիվ վերահսկողությունը։
Փաստաթղթի հեղինակները նախկինում օրինագծից բացառել էին սահմանային անվտանգության միջոցառումների ֆինանսավորման և միգրացիոն բարեփոխումների վերաբերյալ վիճահարույց դրույթները:
Ընդհանուր առմամբ պահանջվում է 66,32 միլիարդ դոլար: Նշվում է, որ այս նախագիծը գործելու է միայն մեկ տարի։