Անկարան ափսոսանք է հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարի 24-ի որոշման կապակցությամբ, որի համաձայն՝ կառույցում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները մեկ տարով կասեցվել են:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իբր ԵԽԽՎ-ի որոշումը չի համապատասխանում ժողովրդավարական արժեքներին և հակասում է ներկայացուցչության իրավունքին:
«Ակնհայտ է, որ այս քայլը նշանակում է գործակցության և երկխոսության ուղիների փակում, այն չի նպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Թուրքիան ԵԽԽՎ-ին առաջարկում է արագ շտկել այս սխալը և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերի վրա»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ ռեպորտաժում: