Բեռլին կատարած այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ստորագրել են համաձայնագիր անվտանգության պարտավորությունների և երկարաժամկետ աջակցության վերաբերյալ:
Շոլցը վստահեցրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։
Զելենսկին Բեռլին է ժամանել աշխատանքային այցով: Այստեղից նա կմեկնի Փարիզ, որտեղ նախատեսվում է նմանատիպ պայմանագիր ստորագրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Ուկրաինայի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն էին ստորագրել անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ կլինի մինչև ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությունը։ Այն նախատեսում է արագ և շարունակական աջակցություն Ուկրաինայի վրա նոր հարձակման դեպքում: